Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մուրմանսկում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Մուրմանսկում ուղղաթիռ է վթարի ենթարկվել
01.06.2014 | 11:57

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 16 հոգու ճակատագիրն անհայտ է: «Ի սկզբանե ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, այդ թվում` անձնակազմի 5 անդամները»,- ասվում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ