Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի առաջարկած 3 սկզբունքների հիման վրա

ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես Մինսկի խմբի առաջարկած 3 սկզբունքների հիման վրա
19.06.2014 | 11:50

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նախագահը նշել էր, թե ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների առաջարկած սկզբունքները, իսկ Ադրբեջանը՝ այլ, նշեց. «Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները բխում են միջազգային իրավունքի նորմերից, և միանգամայն հստակ է, որ ցանկացած համաձայնություն պետք է բխի այդ երեք սկզբունքներից՝ տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում և ինքնորոշում: Հաջողված բանակցային համաձայնության հիմքում պետք է այս երեք սկզբունքները ներառված լինեն: Սա Մինսկի խմբի դիրքորոշումն է, ԱՄՆ-ի դիրքորոշումն է, և կողմերը դրա մասին տեղյակ են»:
Անդրադառնալով նախագահի դիտարկմանը, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում ջանքերի ավելացման խնդիր կա, Ջոն Հեֆեռնը նշեց, որ համանախագահները եռանդագին աշխատում են, ինչի ապացույցն է, որ վերջին մի քանի ամիսներին երկու երկրների արտգործնախարարների հետ 10 հանդիպում է եղել:
«Մինսկի խումբը գոհ էր, որ նոյեմբերին նախագահների միջև հանդիպում տեղի ունեցավ: Հուսով ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա նախագահների միջև առաջիկա 1-2 ամիսներին՝ Փարիզում: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը կոչ է արել, որ ընդունեն նախագահ Օլանդի հրավերը, ինչը փաստացի արել են նաև մյուս համանախագահները»,- ասաց նա և ընդգծեց, որ համանախագահները անում են ամեն ինչ, որ նպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն բանակցային գործընթացի ելքը կորոշի կողմերի քաղաքական կամքը:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ