Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Երևանում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Երևանում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները
25.09.2014 | 11:41

Սեպտեմբերի 24-25-ը աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Վրաց գործընկերոջ հետ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, այնպես էլ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորություններն ու բազմակողմ շրջանակներում գործակցության հեռանկարները»,-նշված է Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ