Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ըստ Հրիսթեայի՝ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին չի խոչընդոտում ԵՄ-ի հետ հարաբերություններին

Ըստ Հրիսթեայի՝ ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին չի խոչընդոտում ԵՄ-ի հետ հարաբերություններին
12.10.2014 | 14:19

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը խոչընդոտ չի լինի ԵՄ հետ հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով՝ կողմերն աշխատելու են իրավական գործիքների շուրջ ապագա երկկողմանի հարաբերությունների համար: «Այնպես որ, չեմ կարծում, թե դա խոչընդոտ կլինի»,- հայտարարել է դեսպանը:
Նա նշել է, որ ավելի հստակ տեղեկության համար հարկավոր է դիմել նաև իշխանություններին: «Մենք հայկական իշխանությունների հետ սեկտորային համագործակցության ոլորտների որոշման գործընթացում ենք: Քանի որ մյուսները համաձայնեցվել են Վիլնյուսում»,- հայտարարել է Հրիսթեան:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ