Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ձյան համաշխարհային օրը

Ձյան համաշխարհային օրը
28.12.2014 | 21:04

Ձյան համաշխարհային օրը կանցկացվի հունվարի 18-ին: Այս մասին տեղեկացնում է travelnews.am-ը:

Ձյան համաշխարհային օրը նշվում է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախաձեռնությամբ 2012-ի ձմեռվանից: Տոնի նպատակն է մեծացնել ձմեռային մարզաձևերի հանդեպ հետաքրքրությունը և ներգրավել երիտասարդներին ակտիվ կենսակերպին: Միջազգային նախագծին աջակցելու է 38 երկիր՝ ներկայացնելով բազմազան միջոցառումներ: Առաջին անգամ տոնին կմասնակցեն Մոնղոլիան և Չինաստանը:
Մանրամասները` այստեղ:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ