Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աշխատաժողով` նվիրված ուսումնառության վերջնարդյունքներին

Աշխատաժողով` նվիրված ուսումնառության վերջնարդյունքներին
27.02.2015 | 17:48

Փետրվարի 24-26-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ծրագրային հավատարմագրման գործընթացում ուսումնառության վերջնարդյունքների գնահատմանը: Աշխատաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելունպատակով» Twinning ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ և ԿԳՆ աշխատակիցներ, փորձագետներ, ինչպես նաև Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանական հավատարմագրման, լիցենզավորման և որակի ապահովման ինստիտուտի (ACQUIN) մասնագետներ և Twinning ծրագրի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում մանրակրկիտ ներկայացվեց և քննարկվեց FINEEC-ի, ANQUIN-ի և ՈԱԱԿ-ի ծրագրային հավատարմագրման փորձը, համեմատական վերլուծություն և լավագույն փորձի փոխանակում տեղի ունեցավ:

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ