«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
22.04.2015 | 13:47

Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից. «Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կմարեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ