Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Լյուվենի համալսարանում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Լյուվենի համալսարանում
02.05.2015 | 13:07

Բելգիայի Լյուվենի համալսարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, «Վերապրելով աղետը» խորագրով միջազգային գիտաժողով է կազմակերպել փիլիսոփայության ամբիոնը: Գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ, միջազգայնագետներ, փորձագետներ և լրագրողներ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Մերձավոր Արևելքից: Նրանք քննարկեցին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, միջազգային, կրոնական և իրավական ասպեկտներին վերաբերող հարցեր: Բացման խոսքով հանդես եկավ Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով համալսարանի գիտնականների նախաձեռնությունը` դեսպանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցի բաց և անկեղծ քննարկումը վերջին զարգացումների համատեքստում` ընդգծելով Թուրքիայի ժխտողականությանը վերջ դնելու համար ներքին և միջազգային հասարակական ու քաղաքական մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Դեսպան Մարգարյանը կարևորեց նաև 100-րդ տարելիցի համատեքստում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ քննարկումների ծավալումը: Գիտաժողովից հետո` երեկոյան, տեղի ունեցավ հիշատակի համերգ և ընդունելություն:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ