ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Խ. Քոքոբելյան

Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը. Խ. Քոքոբելյան
06.04.2016 | 13:49

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին պահանջել Ռուսաստանից խզել ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Ստորև ներկայացնում ենք Խաչատուր Քոքոբելյանի ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի գործընկերներ,

Վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ակնհայտ ռազմական գործողությունները և դրանց ընթացքում հակառակորդի կողմից կիրառված ռուսական արտադրության բացառապես հարձակողական տիպի զինտեխնիկան ցույց տվեցին, որ ՌԴ կողմից Ադրբեջանին պարբերաբար զինամթերքի մատակարարումը ոչ թե բիզնես է, ինչպես իրենք են որակում, այլ ՀՀ և ԼՂՀ անվտանգության սպառնալիք: Պարզ դարձավ, որ զենքի վաճառքով Ռուսաստանը խախտում է տարածաշրջանում ուժերի բալանսը, ինչը խաթարում է ԼՂ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը:
Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև քաղաքական ուժերին, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և պահանջել մեր ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ և ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանից հավատարիմ մնալ ՀԱՊԿ պայմանագրի 1-ին հոդվածին, ՀՀ-ՌԴ միջև 1997թ. կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածին, ԵԱՀԿ Մինսկի խմբում իր ստանձնած միջազգային պարտավորություններին և խզել Ադրբեջանի հետ ռուս-ադրբեջանական զենք-զինամթերքի մատակարարման պայմանագրերը և դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը»:

Դիտվել է՝ 3680

Մեկնաբանություններ