Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շառլ Ազնավուր. Երբ բերանս կբանամ, երգելու համար է

Շառլ Ազնավուր. Երբ բերանս կբանամ, երգելու համար է
25.04.2016 | 13:42

«Ավրորա» մրցանակաբաշխության ավարտին բեմ բարձրացավ Շառլ Ազնավուրը: Նա ելույթը սկսեց հայերենով. «Կսպասեք հայերեն ճառ մը տամ, բայց իմ հայերենը կես կատար հայերեն է, կխոսիմ, ընտանեկան հայերեն մը ունիմ: Հայրիկս էստեղի լեզվով կխոսիր, մայրիկս թուրքահայերեն կխոսիր, ես բեմի վրա հայերեն չեմ խոսիր, արդեն ֆրանսերեն ալ չեմ խոսիր, անգլերեն ալ չեմ խոսիր: Երբ բերանս կբանամ, երգելու համար է»: Այնուհետև շանսոնիեն ֆրանսերենով շնորհակալություն հայտնեց «Ավրորային» և ստեղծված հիմնադրամին: «Հիմնադրամը կարծես շարունակությունն է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի, որը ՀՀ կառավարության հետ սկսեց աշխատել երկար տարիներ առաջ, բայց կարծես դա իմ երեխան լիներ, որովհետև շատ աշխատեցի և շատ ժամանակ աշխատեցի»,- ասաց նա: Նրա ելույթից հետո կատարվեց Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ