Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կուբան սգում է Ֆիդել Կաստրոյի մահը

Կուբան սգում է Ֆիդել Կաստրոյի մահը
28.11.2016 | 07:12

Կուբան սգում է նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի մահը: Երկրում չեղյալ են հայտարարվել համերգները և տոնախմբությունները, պետական հիմնարկներին տեղադրված դրոշները կիսով չափ խոնարհված են:

Ֆիդել Կաստրոյի դին երեկ հրկիզել են Հավանայում: Աճյունասափորը հուղարկավորելու են դեկտեմբերի 4-ին Սանտյագոյում:

Դիտվել է՝ 3041

Մեկնաբանություններ