Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանը նշում է Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը

Հայաստանը նշում է Բանակի կազմավորման 26-րդ տարեդարձը
28.01.2018 | 15:03

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը, որ ամենակարևոր և սիրված տոներից է: 1990-ի սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման որոշում ընդունեց, 1991-ի մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:

1992-ի հունվարի 28-ին է կայացվել «ՀՀ պաշտպանության մասին» պատմական որոշումը, որով սկսվել է Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հայտարարվել 2001-ին: Հայկական բանակի ձևավորման կարևորագույն փուլը 1988-1992 թվականներն էին, որ համընկավ արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ: Այդ շրջանում Հայաստանի և ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

Դիտվել է՝ 3817

Մեկնաբանություններ