Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Երևանում ընթացող իրադարձություններին

Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Երևանում ընթացող իրադարձություններին
18.04.2018 | 12:45

Վրացական լրատվամիջոցներն արդեն երրորդ օրը ակտիվորեն հետևում են Երևանյան իրադարձություններին: Առանձնանում է Վրաստանի ընդդիմադիր հեռուստաընկերությունը` «Ռուսթավի 2»-ը, որի նկարահանող խումբը երկուշաբթի օրվանից Երևանում է: Հեռարձակած ռեպորտաժներում «Ռուսթավի 2»-ը վերջին օրերին մանրամասն ներկայացնում էր Երևանում ծավալված իրադարձությունները:


Հեռուստաընկերության լրագրողները զրուցում էին թե ցուցարարների, թե բողոքի ակցիաների գլխավոր կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանյան իրադարձություններին անդրադառնում են նաև մյուս վրացական հեռուստաընկերությունները: Վրաստանի հանրային ալիքը երեքշաբթի օրը ևս նկարահանող խումբ ուղարկեց Հայաստան: Վրացական առաջին ալիքի թղթակիցն ուղիղ միացումների միջոցով վրացական հանրությանն էր ներկայացնում Հայաստանում ծավալվող բողոքի ակցիաների և Սերժ Սարգսյանի ընտրության մասին վերջին տեղեկատվությունը: Վրաստանի փորձագիտական շրջանակներում ևս հետևում են Հայաստանի իրադարձություններին: Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, Վրաստանի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին ղեկավար Վախթանգ Մաիսայան նմանություններ է տեսնում այսօր Հայաստանում և մի քանի տարի առաջ իր երկրում ծավալված իրադարձությունների միջև:

«Վրաստանն արդեն իսկ այս փուլով անցել է: Ժամանակին, երբ մեր երկրում իշխանության ղեկին ավտորիտար ղեկավար էր` Սաակաշվիլին, նա ևս փոփոխեց Սահմանադրությունը, խորհրդարանական կառավարում հաստատեց, որ հետագայում զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Սակայն հայաստանյան տարբերակի իրագործումը Վրաստանում այդպես էլ ավարտին չհասցվեց, քանի որ Սաակաշվիլին և նրա թիմը պարտվեցին խորհրդարանական ընտրություններում: Այդ մոդելն, ի վերջո, կյանքի չկոչվեց», - Sputnik-ի վրացական ծառայությանը հարցազրույցում նշում էր քաղաքագետ Վախթանգ Մաիսայան:

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ