ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առանց անպատիժ մնալու վստահության հնարավոր չէ փաստաբան ծեծել

Առանց անպատիժ մնալու վստահության հնարավոր չէ փաստաբան ծեծել
15.06.2023 | 13:38

Փաստաբանների նկատմամբ կատարվող այս էլ որերորդ դեպքի հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բռնության դեպքերն իրականացվում են ուղիղ թողտվությամբ («զադնի չդնեք` տեր ենք») կամ նույնիսկ՝ ցուցումով («փաստաբաններին իրենց տեղը ցույց տվեք»): Որևէ մեկն ինձ չի համոզի, որ առանց անպատիժ մնալու վստահության հնարավոր է փաստաբան ծեծել:

Վերջին արդյունավետ իրավապաշտպան ինսիտուտի տապալված վեթինգի փոխարեն ընտրվել է իրենց մտահորիզոնում եղած ամենաբովանդակային միջոցը` բռնությունը:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 6783

Մեկնաբանություններ