Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ձերբակալվեց ՀՀ ԳՇ նախկին պետի տեղակալ Խաչատրյան Տիրանը

Ձերբակալվեց ՀՀ ԳՇ նախկին պետի տեղակալ Խաչատրյան Տիրանը
05.01.2025 | 08:38

Հիշեցի, որ 2021թ. ապրիլին, երբ Փաշինյան Նիկոլի դեմ ընդվզումը հասել էր գագաթնակետին, ընդվզման նախաձեռնող համարվող Գասպարյան Օնիկն ու Խաչատրյան Տիրանը նախընտրեցին պայքարը շարունակել ՀՀ Վարչական դատարանում:

Ընդ որում, Խաչատրյան Տիրանը միայն 2021թ. ապրիլին թվով 3 հայցադիմում ներկայացրեց ՀՀ Վարչական դատարան և դրանով իսկ, իր մասով, հրաժարվեց քաղաքական պայքարից:

Այժմ, ինչպես ասացի, Խաչատրյան Տիրանին ձերբակալեցին:

Վստահ եմ` շուտով կհայտարարվի, որ վերջինս քաղաքական բանտարկյալ է և իսպառ կմոռացվի 2021թ. ապրիլը:

Այն ապրիլը, երբ Խաչատրյան Տիրանը դե ֆակտո և դե յուրե հրաժարվեց քաղաքական պայքարից և գնաց ՀՀ Վարչական դատարան:

Ոչինչ չի մոռացվում:

Այժմ, արդեն մեզանից շատերը չեն զբաղվում քաղաքականությամբ:

Կեցցե´ ՀՀ Վարչական դատարանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 8375

Մեկնաբանություններ