ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
10.06.2025 | 22:00
Արդա՛ր դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին ու մեռյալներին,
դատ մի՛ արա Քո ծառայի դեմ,
այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և ինձ համար լսելի՛ դարձրու արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Դիտվել է՝ 3437

Մեկնաբանություններ