Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման համար

Ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման համար
19.11.2025 | 17:07

Նոյեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։

Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Նորին Սրբությունը պատգամեց հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման և սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 5544

Մեկնաբանություններ