Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ո՞վ է մաքրելու Երևանի փողոցների ձյունը

Ո՞վ է մաքրելու Երևանի փողոցների ձյունը
29.12.2025 | 13:28

Երևանում ձմեռը, ինչպես միշտ, անակնկալի բերեց քաղաքային իշխանությանը: Տեղացած ձյան շերտը չմաքրելու պատճառով բազում ավտովթարներ եղան։ Հիմա մայրաքաղաքում ձյուն չի տեղում, փողոցների մայթերին կուտակված, որոշ չափով հալված ձյունն առաջիկա գիշեր կսառչի, ու անվճար սահադաշտը պատրաստ կլինի։ Միլիոնանոց քաղաքում քանի՜ մարդ է մայթեր-սահադաշտում ընկնելու, վնասվելու և այդ առթիվ «բարեմաղթանքներ» հղելու քաղաքապետ Ավինյանին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4792

Մեկնաբանություններ