Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Խորհելու բան է

Խորհելու բան է
29.05.2026 | 11:19

Սարդարապատում հայկական կողմի հիմնական ուժերը կազմված էին արևմտահայաստանի գաղթականներից և ֆիդայական ջոկատներից, ռուսական բանակի հայ սպայակազմից, վիրահայերից և արցախցիներից:

Մի ջոկատ էլ կար, հիմնականում էստոնացիներից բաղկացած, որ մնացել էին ցարական բանակի հեռանալուց հետո:

Նույնիսկ Արամ Մանուկյանի պես հզոր կերպարը, դժվարություններ ուներ երևանցիներին և արարատյան դաշտավայրի բնակչությանը համախմբել ,միանալու «լինել-չլինելու» ճակատամարտին :

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Մեկնաբանություններ