Աղոթարան
17.07.2026 | 00:02
Ամենայն հոգի ակնկալությամբ, հույսով Քեզ է սպասում` Կարոտ Քո շնորհներին,
Թե երկնայինները և թե երկրավորները.
Թե մեղքով ընկածը և թե արդարությամբ բարձրացածը.
Թե տերը և թե ծառան.
Թե տիկին և թե աղախին։
Եվ Քո ձեռքին է բոլորի կենդանության շունչը։
Եվ Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ փառք հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Սուրբ Գրիգոր Նարեկացի
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ