Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ծառուկյաններն ունեզրկվում են հանուն սոկոլովների՞

Ծառուկյաններն ունեզրկվում են հանուն սոկոլովների՞
19.07.2026 | 16:07

Ուրեմն, Նոր Հայաստանում Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում բնակվող Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը: Վերջինս կղեկավարի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն ու Հայաստանով անցնող «Թրամփի երթուղին»` TRIPP-ը: Չի բացառվում, որ տեսանելի ապագայում Հայաստան ժամանի սոկոլովների հերթական խմբաքանակը, որոնց կտրամադրվեն նախկինում պայմանական ծառուկյանների կողմից վերահսկվող որորտները:

Իսկ ինչո՞վ են պայմանական ծառուկյանները տարբերվում պայմանական սոկոլովներից: Ամենակարևորը` խոսում են հայերեն և մշտապես ապրում են Հայաստանում: Դա իր հերթին նշանակում է, որ պայմանական ծառուկյանների ստեղծված «բարիքներն», այդ թվում եկամուտը, մնում է Հայաստանում: Ի տարբերություն պայմանական ծառուկյանների, պայմանական սոկոլովները հայաստանյան բարիքներն, այդ թվում եկամուտները, դուրս են բերելու Հայաստանից:

Սա է պայմանական ծառուկյանների և սոկոլովների հիմնական տարբերությունը: Այդ իմաստով,Հայաստանի ապագայի տեսանկյունից, ազնիվ չէ հանուն պայմանական սոկոլովների, պայմանական ծառուկյանների «ունեզրկումը»:

Խնդիրն ունի նաև մեկ այլ կողմ. հարկ եղած դեպքում ո՞վ և ինչպե՞ս է «ունեզրկելու» պայմանական սոկոլովներին: Կարծում եմ` բոլոր ժամանակների պաշտոնական Երևանը դրա իրավունքը չի ունենա: Իսկ միգուցե պայմանական սոկոլովներին ցմահ ամենաթողության` Հայաստանը «թալանելու», քարտ-բլա՞նշ է տրվելու:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ