Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Լուրջ խոչընդոտներ «երջանիկ» լինելու ճանապարհին

Լուրջ խոչընդոտներ «երջանիկ» լինելու ճանապարհին
21.07.2026 | 12:04

Ըստ էության, Հայաստանի ներկայիս իշխանության հիմնական կարգախոսները հետևյալն են. դավաճանի՛ր քո Հայրենիքին՝ հանուն «պետության»։ Ընդ որում, վստահաբար խոսքը Հայաստանի Հանրապետության մասին չէ, որքան էլ փորձեն սրանք մեզ համոզել հակառակում։

Այս գաղափարախոսության շրջանակում Հայրենիք ունենալը, ազգային առաջնահերթություններ ունենալը և ազգի թշնամուն դիմադրելու պատրաստակամությունը ներկայացվում են որպես «պատերազմի ցանկություն»։ Իսկ մարդու կյանքի գլխավոր արժեքը, ըստ այդ մոտեցման, կուշտ ուտելու, խմելու և զվարճանալու «սրբազան իրավունքն» է։

Փաստորեն, փաշիստական իշխանությունների գաղափարախոսության համաձայն՝ հայ լինելը, Հայրենիքը սիրելը և ազնիվ ապրելը լուրջ խոչընդոտներ են «երջանիկ» լինելու ճանապարհին։

Սարսափելին այն է, որ նման մեթոդաբանությամբ ազգի անասնացման գործընթացը պատմության ընթացքում բազմիցս նախորդել է պետությունների փլուզմանը։

Այս խոսքերն ուղղված չեն նրանց, ովքեր համարում են Շուշին, Քարվաճառը, Ստեփանակերտը, Ղազանչեչոցը , Դադիվանքը, Գանձասարը և այլն «ադրբեջանական», խոսքը նույնիսկ նրանց մասին չէ, ովքեր պատրաստ են թուրքի ոտքը համբուրել մեկ «վեդրո» բենզինի դիմաց։ Այդպիսի մարդիկ, իմ համոզմամբ, վաղուց դուրս են մնացել հայկական ազգային միջավայրից և վերածվել են միայն անհայրենիք, անդեմ, անսեռ ու «թրքավարի» գազազած «քաղաքացիների»։

Խոսքն այն հայերի մասին է, որոնց համար այսօր Հայաստանում հայ լինելը դարձել է վտանգավոր և ամենակարևորը... պատվաբեր։

Պատվաբեր...

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ