ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից

Հանրակրթական դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից
06.09.2024 | 12:22

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից հայտնում են՝ ստացվել է պաշտոնական գրություն, ըստ որի, դպրոցներում հաշվապահությունը միասնական ձևով կիրականացնեն մասնագիտացված ընկերությունները։ Ըստ այդմ՝ 2025 թվականի հունվարից դպրոցների հաշվապահները կազատվեն աշխատանքից։ Երևի նաև դա նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, թե դպրոցը աշխատատեղ չէ։ Կառավարությունում, մարզպետարաններում խորհրդականների, օգնականների և բազում այլ ավելորդ, ուռճացված հաստիքներ կան, մարզպետարանները տվյալ մարզում ընդամենը 2 ոլորտ՝ հանրակրթություն և առողջապահություն են ղեկավարում ՝ համապատասխան նախարարությունների հետ համատեղ: Փոքր Հայաստանի մարզերում կրկնում են կառավարության աշխատանքը, դա Նիկոլ Փաշինյանին չի մտահոգում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4718

Մեկնաբանություններ