Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Հայաստանում ընթացող զարգացումները պետք է տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո դիտարկել

Հայաստանում ընթացող զարգացումները պետք է տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո դիտարկել
20.06.2025 | 19:30

Նիկոլի որոշածը պարզ է. ներքին դիմադրության տոտալ չեզոքացում։ Ինչու՞ է դա պետք Նիկոլին։ Ես հեռու եմ այն մտքից, որ այդ որոշումը միայն ներքաղաքական ենթատեքստ ունի։ Ցավոք, ներընդդիմադիր իրողություններն այնպիսին են, որ իշխանություն պահելու համար Նիկոլը նման քայլերի գնալու անհրաժեշտություն չունի։

Այլ բան է արտաքին քաղաքականությունը։ Տարածաշրջանը լուրջ ցնցումների մեջ է, և ինչ փոփոխություն ասես՝ կարող է լինել։ Կասկածից վեր է՝ առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան և Ադրբեջանը օգտվելու են Իրանի՝ թեկուզ և քիչ թուլացումից և կյանքի կոչեն իրենց վաղեմի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ծրագրերը։ Սյունիքի տարածքով թյուրքական միջանցքը այդ ծրագրերի չնչին մասն է միայն։ Խաղը շատ ավելի հեռու գնացող նպատակներ է հետապնդում։

Հայաստանում ընթացող զարգացումները պետք է տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո դիտարկել։ Հետևաբար պարզ է, որ Նիկոլն այս պահին ոչ թե իշխանություն պահելու, այլ իր արտաքին գործընկերներին դրանում վստահեցնելու խնդիր ունի։ Էրդողանը պետք է չկասկածի, որ Նիկոլը «ուժեղ տղա է»։ Նա պետք է չանհանգստանա, որ Հայաստանում կարող է անսպասելի զարգացումներ լինեն։ Հենց դրանով էլ զբաղված է Նիկոլը։ Ուրիշ ոչ մի նպատակ այս ձերբակալությունները չեն հետապնդում։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 11322

Մեկնաբանություններ