ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երբ թույլը հավատում է, որ ինքն է մեղավոր

Երբ թույլը հավատում է, որ ինքն է մեղավոր
20.11.2026 | 11:54

Մեզ երկար ժամանակ սովորեցրել են մի վտանգավոր բան․
թե ուժեղի կողքին մեղավորը միշտ թույլն է։
Եվ մենք դա ընդունեցինք ոչ թե որպես սուտ, այլ որպես կանոն։
Սկսեցինք մեզ դատել ուրիշների փոխարեն, մեր իրավունքը շփոթել մեղքի հետ, մեր ձայնը՝ լռության։
Փոխանակ պաշտպանելու մեր ճշմարտությունը՝ ընտրեցինք ամենահեշտն ու ամենավտանգավորը։
Թողեցինք, որ հարցերը «լուծվեն» ստվերում կամ էլ չլուծվեն ընդհանրապես։
Լռությունը դարձավ սովորություն, իսկ սովորությունը՝ քաղաքականություն։
Սակայն մեզ երբեք հաղթական երգեր չեն պակասել։
Պակասել է սթափությունը։
Այն սթափությունը, որը պահանջում է ոչ թե ոգևորություն կամ սուգ, այլ իրականությունը տեսնելու և սեփական ճակատագրի ընթացքի վրա ազդելու կամք։
Մենք մեզ խաբեցինք պատրանքներով՝
թե ժամանակը կլուծի,
աշխարհը կհասկանա,
ուրիշները կպաշտպանեն։
Բայց պատրանքները միշտ թանկ են արժեցել փոքր ժողովուրդներին։
Ժամանակը չի լուծում խնդիրները, այն բացահայտում է դրանք։
Մենք ուշացանք այնտեղ, որտեղ պետք էր շտապել, և շտապեցինք այնտեղ, որտեղ արդեն ուշ էր։
Մեր պահանջը միշտ եկավ հետաձգված,
մեր քայլը՝ ուրիշների օրակարգով։
Այդպես ազգային հարցը դադարեց լինել մերը և դարձավ ուրիշների քննարկման առարկա։
Մարդը երբեմն այնքան վախկոտ է լինում, որ փախչում է իր իսկ ճշմարտությունից։
Մենք էլ փախանք։
Որովհետև ճշմարտությունը պարտավորեցնում է,
իսկ պարտավորությունը պահանջում է պատասխանատվություն։
Երբ ժողովուրդը վախենում է բարձրաձայնել իր իրավունքը, աշխարհը շատ արագ սովորում է նրան լռեցնել։
Եվ լռեցված ժողովուրդը սկսում է հավատալ, թե ինքն է մեղավոր իր կորուստների համար։
Բայց ազգային հարցերը լուծելու համար նախ պետք է դադարել ներողություն խնդրել սեփական գոյության համար։
Ուժեղը շահում է այնքան ժամանակ, քանի դեռ թույլը հավատում է, թե իր պարտությունն արդարացված է։
Բայց հենց որ «թույլը» գիտակցում է, որ իր լռությունն էր ուժեղի գլխավոր զենքը, խաղի կանոնները սկսում են փշրվել։
Ժողովուրդը, որ լռում է իր ճշմարտության պահին, դատապարտված է ապրել ուրիշների որոշումներով։
Իսկ դուք ո՞ւմ եք մեղադրում մեր պարտությունների համար։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ