Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Խաչիկն էնքա՜ն ձեն է բերել ՀՀԿ-ին»

«Խաչիկն էնքա՜ն ձեն է բերել ՀՀԿ-ին»
08.06.2012 | 04:40

ՀՀԿ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ, այնուհանդերձ, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար կդառնա Խաչիկ Ասրյանը: Ճիշտ է, ՀՀ-ում արևմտյան որոշ դեսպաններ Սերժ Սարգսյանին են փոխանցել իրենց «որոշ» մտահոգությունները` Խաչիկի ողջունելու, ձեռքի հատուկ շարժման առնչությամբ, որն «ինչ-որ մեկի» ողջույնն է հիշեցնում, սակայն պարոն դեսպաններին բացատրվել է, որ արիականությունը հայոց լեռներից է սկիզբ առել, մեր նախնիներից է սկսվել ողջույնի այդ ձևը, իսկ թե հետագայում ինչ դեգրադացիա է ապրել, արդեն «մեր գործը չէ»: Այնուհանդերձ, «հոգեխանգարմունքից» հասկացող դիվանագետները հասկացել են, որ ենթագիտակցության ազդեցության ինչ նոմինալներ են կիրառվում աշխարհում թե՛ ընտրությունների, թե՛ մնացած «դեպքերի» ժամանակ` էլեկտորատն իրենցով անելու համար, մեղմորեն ժպտացել են, Խաչիկն էլ օր օրի «հավատում ու փոխվում» է, ու հիմա ՀՀԿ-ի ամենահավանական նախարարի թեկնածուն է. «Հանաք բան չիմանաք` Խաչիկն էնքա՜ն ձեն է բերել ՀՀԿ-ին, որ ոչ մեկը չի բերել. Սերժ Սարգսյանն ուր գնում էր` արծիվներն իրենց դրոշներով, պաստառներով, հո՜ծ խմբերով կանգնած էին»:
Բայց Խաչիկի միսիան բոլորովին այլ է հայոց մեջ, ինչի մասին ՀՀԿ-ականները չեն ուզում խոսել. Խաչիկ Ասրյանը «պրոյեկտ» է, որը պետք է խլի դաշնակցականների «հացը»` ռազմահայրենասիրական-ազգային-արիական «գետնին» վրա, էդ «հացը», կուլտուրական ասած` դաշտը, բերի-տա ՀՀԿ-ին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ