Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Քաոսի վերածելու միտումով

Քաոսի վերածելու միտումով
14.09.2012 | 13:14

Գագիկ Ծառուկյանի` Մասիսում արած հայտարարությունից անմիջապես հետո տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում երիտասարդ գործկոմականներն էնտուզիազմով ասել են` «ջարդենք-գրավենք» Կարթագենը, այն է` խիստ կոշտ պատասխան տանք Ծառուկյանին: Սերժ Սարգսյանն իր նման լռել, ապա նույնքան հանգիստ ողջ ծերակույտին հրահանգել է` ոչ մի դեպքում և որևէ կերպ չարձագանքել Ծառուկյանի մտքերին: Հիշենք` Ծառուկյանը Մասիսում ասել էր, որ եթե վարչապետի պաշտոնն ու կառավարության պորտֆելների երեսուն տոկոսն իրենց չտան, ինքը կդնի իր թեկնածությունը:
ՀՀԿ-ն լռությամբ պատասխանեց նաև ԲՀԿ-ի հաջորդ սկանդալային հայտարարությանը` վարչապետին վերաբերող: Պատճառն այն է, որ այդ հայտարարությունները քաղաքական դաշտն անկառավարելի քաոսի վերածելու միտում ունեն։ Իսկ քաոսն «ինչ-որ» մեկին հնարավորություն կտա արբիտրի դեր ստանձնելու` վերադարձի իր իդեա-ֆիքսն այդ քաոսի վրայով իրականացնելու համար։ ՀՀԿ-ն «խնդրո առնչությամբ» առայժմ տազ է արել` չհաշված Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 7176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ