Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Վայ-ֆայ չունեինք

Վայ-ֆայ չունեինք
18.09.2012 | 02:23

Ազգային ժողովը փորձում է լրիվ նանո դառնալ: Օվալաձև, «ա լյա Արթուր քինգ» մկրտվելուց, լրագրողներին ապակու հետևում զետեղելուց հետո հաջորդ թոփն այն էր, որ մի գեղեցիկ օր էլ տեսանք, որ պատգամավորներն իրենց առջևում ունեն նոր «լափ-թոփեր», չնայած պատգամավորների մի մասը դրանք չի էլ բացում: Հաջորդ տեսլականը բակի նստարաններն էին, որոնց վրա գրված էր` Ազգային ժողով: Այսքանով չի ավարտվում ԱԺ նանոպատումը. պարզվում է` լրագրողներին դեպ երկինք արտաքսած ԱԺ ղեկավարությունը թաքուն (չնայած խիստ անպատասխան) սիրով է սիրում լրագրողներին: Օրերս ԱԺ նանո հարցերի պատասխանատուն պատասխանատու-պատասխանատու եկավ, մոտեցավ ու թե` «Վայ-ֆայ» եթե ունեք, կարող եք ձեր լափ-թոփերով օգտվել մեր ինտերնետ ծառայությունից. խնդրում եմ անպայման օգտվեք:
Վայ-ֆայ չունեինք:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ