Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Նիկոլը Կովալին «ռազբիրատի» է կանչում

Նիկոլը Կովալին «ռազբիրատի» է կանչում
26.09.2012 | 17:11

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երևանյան օրաթերթերից մեկի թղթակցին հավաստիացրել էր, թե խորհրդարանում ցանկացել է հարց ուղղել ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս «փախել է»: Այս «խրոխտ» հայտարարությանը քիչ առաջ անդրադարձավ հենց ինքը` «փախչողը», ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումը թողնելով.

«Կոտայքի մարզպետը լրագրողի հետ զրույցում ասել է, թե ուզում էր ինձ հարցնել, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում: Պարոն մարզպետին հնարավորություն կտամ ինձ նման հարց ուղղելու. վաղվա` սեպտեմբերի 27-ի, ժամը 09.30-ի համար ԱԺ անցագիր եմ իջեցրել նրա անունով, որը նրան հնարավորություն կտա ժամը 09.30-ին ԱԺ Բաղրամյան մուտքից մտնել ԱԺ տարածք և արժանանալ իմ ընդունելությանը` թիվ 136 սենյակում: Ընդունելության ընթացքում պարոն Շահգալդյանի համար տեսանելի և զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում:
Կոտայքի մարզպետին խորհուրդ եմ տալիս, որ եթե հաջորդ անգամ գալու լինի Ազգային ժողով, ավելի լավ պատրաստվի, այլապես իմ ներկայությամբ հաջորդ նիստից հետո ստիպված է լինելու ոչ թե մի քանի տողանոց մեկնաբանություն տալ, այլ կիլոմետրանոց հարցազրույց կամ մամուլի ասուլիս»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 8948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ