Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Արդեն որերորդ անգամ իմ գործընկերը փորձում է մտնել քաղաքական հալածյալի կերպարի մեջ»

«Արդեն որերորդ անգամ իմ գործընկերը փորձում է մտնել քաղաքական հալածյալի կերպարի մեջ»
08.10.2012 | 20:14

Այն բանից հետո, երբ այսօր կեսօրին ԱԱԾ հրավիրված Վարդան Օսկանյանին «կեղտոտ փողերի լվացման» հիմքով մեղադրանք առաջադրվեց, վերջինս թունդ «հերսոտեց» ու որոշեց «քարը քարին չթողնող» հարցազրույց տալ կայքերից մեկին: Նախկին արտգործնախարարի և ներկա ԲՀԿ-ականի համոզմամբ` 2013-ի նախագահի ընտրություններին իր կուսակցությունը պետք է մասնակցի սեփական թեկնածուով, ու եթե ինչ-ինչ պատճառներով այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանը չլինի, ապա ինքը պատրաստ է փոխարինել նրան` ծանր պատասխանատվություն վերցնելով իր վրա: Օսկանյանը հերթական անգամ հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է իր հետ ու իր շուրջ` քաղաքական պատվեր է, ինչի նպատակը ընտրություններից առաջ ԲՀԿ-ին հեղինակազրկելն է:
Անդրադառնալով այս հարցազրույցին` ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ դիտարկումն է արել.
«Արդեն որերորդ անգամ է իմ գործընկերը փորձում մտնել քաղաքական «հալածյալի», «հետապնդվողի», «խարազանվողի», կարեկցանք հարուցող կերպարի մեջ: Եվ նորից` ապարդյուն:
Ինչ-որ մի բան հուշում է մեզ, որ այդ նպատակը անբնական է, իրականությանը չհամապատասխանող: Իսկ գործադրվող ջանքերը` անարդյունավետ:
Քաղաքականությունն ու հարուցված հայտնի գործը զուգահեռ հարթություններ են, որոնք Վ. Օսկանյան կետում չեն խաչվում:
Դատապարտելի է քաղաքականությունը տվյալ դեպքում որպես վահան կամ նախահարձակ լինելու համար հարմար թուր օգտագործելու գործելաոճը: Հատկապես, եթե մոտ ապագայում նախագահական ընտրություններին առաջադրվելու տենչանք ունես: Ինչպես կասեր Հուլիոս Կեսարը` «Жена Цезаря должна быть вне подозрений»:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 8036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ