Երեկ առավոտյան հասանք Անդրանիկի արձանի մոտ․ ողջ գյուղը, ես կասեի՝ տարածաշրջանը, մառախլապատ էր, արձանն էլ գրեթե չէր երևում։ Նեղվեցինք, բայց դե, ի՞նչ արած, շարունակեցինք ճանապարհը...
Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ըստ տարբեր վկայությունների, Զորավար Անդրանիկի մասին արտահայտվել է բավականին հարգանքով՝ միաժամանակ ընդգծելով նրանց թշնամական դիրքը...
Ասում են՝ երբ աշխարհը դեռ երիտասարդ էր, պտղաբերության աստվածուհի Անահիտը չէր քայլում գետնի վրա։ Նա քայլում էր ամպերի վրայով, ինչպես աղջիկները՝ ծաղկած մարգագետնում...
Այս տողերը գրել եմ 44-օրյա աղետից հետո, Զորավարի հիշատակի օրվա առթիվ։
Հիշում եմ՝ մի շարք ծանոթներ ու մտերիմներ սրտնեղել էին, թե էս ինչ ես գրել, ո՞վ կհամարձակվի ձեռք բարձրացնել Անդրանիկի հիշատակի վրա...
Չէ՛, ես ճիշտ ապրել չգիտեմ՝ քիչ եմ շարժվում, լիքը աղ եմ ուտում, լիքը ջուր եմ խմում, սիրում եմ յուղոտ բաներ ուտել, քաղցրակեր եմ, շատակեր եմ, գիշերակեր եմ, չծխող չեմ, չխմող չեմ, դիետա չեմ անում, պաս չեմ պահում...
Հանրաքվեով չի կարող սահմանադրություն փոխել, դրա համար անպայման կգնա արտահերթ ընտրությունների, ուր, ամեն միջոց գործադրելով, ձայն կհավաքի։
Իր իսկ խոսքերով ասած՝ եթե չեք ուզում, գնացեք հեղափոխություն արեք...
Էսօր կարդացի, որ Կիրանցի բնակիչները հայտնում են՝ երբ կանգնում են գյուղի կենտրոնում՝ դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»...
Մենք Հրաչյա Աճառյանին գիտենք որպես հայոց լեզվի մեծագույն գիտնականի, «Հայերեն արմատական բառարանի» և հայոց լեզվի պատմության հեղինակի։ Բայց «Կյանքիս հուշերից» գրքում նա նաև մի տղա է, որը ջերմությամբ ու հումորով պատմում է իր հոր մասին...
Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են։
Ճիշտն ասած՝ ես խուսափում եմ մարդկային զգացմունքների ցանկացած զանգվածային դրսևորումից։ Վերջին զանգվածային բանին մասնակցել եմ անցյալ դարի 88 թվին...
Աշխարհում կան պետություններ, որոնց ղեկավարներն առավոտից երեկո հոգնեցուցիչ կերպով կրկնում են նույն անհետաքրքիր բառերը՝ «միասնություն», «համախմբում», «ազգային համերաշխություն»...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...