Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Որտեղ չի ա­վարտ­վում Ար­ցա­խը

Որտեղ չի ա­վարտ­վում Ար­ցա­խը
24.11.2020 | 00:20

Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րում է, թե ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նում ա­նո­րոշ կե­տեր կան, ո­րոնք պետք է հս­տա­կեց­վեն։ Հայտ­նի չէ, թե դրանք ինչ­պես են հս­տա­կեց­վում, բայց ակն­հայտ է, որ Ար­ցա­խում գյուղ գյու­ղի հետևից հան­ձն­վում է ադր­բե­ջան­ցուն։ Ա­վե­լին, հայ­կա­կան ու­ժե­րի վեր­հաս­կո­ղու­թյան գո­տում ե­ղած տա­րածք­նե­րում էլ ան­հաս­կա­նա­լի բա­ներ են կա­տար­վում։ Մաս­նա­վո­րա­պես, ի­րենց տուն վե­րա­դար­ձած ար­ցախ­ցի­ներն ա­նակն­կա­լի են գա­լիս՝ ի­րենց տա­նը ադր­բե­ջան­ցի­նե­րի տես­նե­լով։


Երևա­նից Ար­ցախ տե­ղա­փոխ­ված մեր հայ­րե­նա­կի­ցը պատ­մեց, որ երբ գնա­ցել է իր գյու­ղը, հեռ­վից տե­սել է, որ այ­գում թուր­քեր են լց­ված։ Չի կա­րո­ղա­ցել տա­նը մո­տե­նալ, վա­խից թո­ղել հետ է վե­րա­դար­ձել։ Սա այն դեպ­քում, որ այդ գյու­ղը դեռ հայ­կա­կան ու­ժե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ է։ Ո՞վ է ա­պա­հո­վե­լու այս քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, ո՞վ է ար­ցախ­ցի­նե­րի խա­ղաղ ապ­րե­լու ե­րաշ­խա­վո­րը, երբ ան­գամ կոնկ­րետ գծ­ված սահ­մա­նա­գիծ չկա, թե որ­տեղ է ա­վարտ­վում Ար­ցա­խը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 10575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ