ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Անտեր երկրի մասին

Անտեր երկրի մասին
01.10.2026 | 21:02

Երկիրն անտեր է դառնում ոչ թե այն ժամանակ, երբ նրա առաջնորդը թույլ է, կամ էլ պետությունը պարտվել է պատերազմում։
Երկիրը սկսում է անտեր դառնալ այն ժամանակ, երբ նրա ղեկավարը պետական շահը ստորադասում է սեփական իշխանության, քաղաքական պահի կամ անձնական պատասխանատվությունից խուսափելու շահին։
Այդպիսի առաջնորդը կարող է ունենալ իշխանության բոլոր լծակները, բայց, ավա՜ղ, չունենալ գիտակցված պատասխանատվություն սեփական պետության և ժողովրդի առաջ։
Անտեր պետություն ստեղծող առաջնորդի էությունը նրա թուլությունը չէ, այլ այն, երբ նա պետության անունից հնչեցրած խոսքը չի ընկալում որպես պարտավորություն, իսկ սեփական որոշումների հետևանքը՝ որպես անձնական պատասխանատվություն։
Երիկիրը սկսում է անտեր դառնալ այն ժամանակ, երբ իշխանության համար երեկվա ասածը պարտավորություն չէ, իսկ այսօրվա խոսքը՝ վաղվա երաշխիք։

Սենոր Հասրաթյան
Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ