ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի քաղաքացիների համակարգված ու վերահսկվող մանիպուլյացիան շարունակվում է

Հայաստանի քաղաքացիների համակարգված ու վերահսկվող մանիպուլյացիան շարունակվում է
17.11.2026 | 23:10

Նայում եմ այն ներկայացմանը, որը կազմակերպվում է իշխանական թիմում իբր ձևավորված «տարաձայնությունների» շուրջ՝ լինի դա Երևանի խցանումների թեման, թե Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հանկարծակի քաղաքականապես «աչքաբաց» դարձած բացահայտումները, և հասկանում եմ, որ Հայաստանի քաղաքացիների մանիպուլյացիան ու նրանց նկատմամբ ծաղրուծանակը շարունակվում են՝ Փաշինյանի կողմից համակարգված, ես կասեի՝ նույնիսկ խիստ վերահսկվող շրջանակներում։

Միայն չափազանց միամիտ մարդը կամ կատարյալ ապուշը կարող է չհասկանալ, որ մենք ականատես ենք ոչ թե Փաշինյանի թիմում առկա տարաձայնություններին, այլ նոր՝ հակապետական և հակազգային, այսպես կոչված, «ընդդիմության» ձևավորման գործընթացին։ Այն կոչված է մի կողմից Հայաստանի բնակչության դժգոհության կուտակվող ալիքը սահուն, առանց ցնցումների ուղղորդելու Փաշինյանի համար ցանկալի հունով, իսկ մյուս կողմից՝ ինքնամոռաց կերպով սպասարկելու արտաքին դերակատարների, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։

Եթե կոպիտ ձևակերպենք, ապա իրավիճակը մոտավորապես այսպիսին է. մի երկրում, որին սպառնում է օկուպացիա՝ «Արևմտյան Ադրբեջան» կարգախոսի անվան տակ, ձևավորվում է մի օրակարգ, որտեղ առաջնային խնդիր են համարվում ոչ թե Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգները, այլ Երևանի խցանումներն ու պետության առաջին դեմքերի բանանային արկածները։

Հայաստանի բնակչության բարոյական անկման և ապամարդկայնացման գործընթացը, առայժմ, ընթանում է ըստ նախապես սահմանված ժամանակացույցի։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ