Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պատմության չկայացած ավարտը. գաղափարախոսությու՞ն, թե՞ ռացիոնալ շահեր

Պատմության չկայացած ավարտը. գաղափարախոսությու՞ն, թե՞ ռացիոնալ շահեր
19.11.2026 | 11:04

Երբ Ֆրենսիս Ֆուկույաման գրում էր իր հանրահայտ «Պատմության ավարտը և վերջին մարդը» («The End of History and the Last Man») աշխատությունը, կարծում էր, որ ժամանակակից ժողովրդավարությունը՝ խոսքը Երկրորդ աշխարհամարտից և կոմունիզմի պարտությունից հետո հաստատված արևմտյան լիբերալ ժողովրդավարության մասին է, մարդկության պատմության վերջին ու կատարյալ համակարգն է։ Նրա կարծիքով՝ դրանից հետո, երբ մարդկության բոլոր նյութական և հոգևոր պահանջները բավարարված կլինեն, մարդը կարող է ձգտել, այսպես ասած, «սուր զգացողությունների»։ Խոսքն արդեն «վերջին մարդու»՝ արևմտյան լիբերալ ժողովրդավարության պայմաններում ապրող մարդու մասին է։
Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ ինչպես հունական դեմոկրատիան պատմության ավարտը չէր, այնպես էլ ժամանակակից արևմտյան լիբերալ ժողովրդավարությունը չէ։ Միջազգային հարաբերությունների էությունը ոչ թե զուտ գաղափարախոսական է, ինչպես կարծում են լիբերալ-իդեալիստական դպրոցի ներկայացուցիչները, այլ հիմնված է շահերի ու ազդեցությունների վրա։ Ամեն անգամ, երբ որևէ կարգ գերիշխող դիրք է ստանում, մյուս պետությունները, զարգանալով, մարտահրավեր են նետում դրան՝ իրենց պայմանները համաշխարհային կարգում ներառելու համար։ Այդպիսին էին թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմները, և այդպիսին է նաև այսօրվա համաշխարհային կարգի վերանայման հրամայականը։ Այն ևս առաջացել է ոչ թե արևմտյան ու արևելյան կամ քրիստոնեական ու իսլամական քաղաքակրթությունների, ինչպես նաև կոմունիստական ու լիբերալ ժողովրդավարության բախման, այլ պետությունների կողմից իրենց ռացիոնալ շահերի հետապնդման պատճառով։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ