-
27.10.2014|
16:48
«Ես ժամանել եմ Փարիզ, որտեղ նախագահ Օլանդը բանակցություններ կանցկացնի նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Ես հույս ունեմ, որ բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»
-
27.10.2014|
16:43
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին` խորհրդարանի այգում տեղադրված հուշաքարին ծաղիկներ դնելով:
-
27.10.2014|
15:24
Հոկտեմբերի 29-ին, քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի նախօրեին, առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 10-ը, միջազգային «Մեմորիալում» կանցկացվի «Անունների վերադարձը» ակցիան:
-
27.10.2014|
15:20
1999-ից 15 տարի է անցել: Հայաստանը դեռ հոկտեմբերի 27-ին թափված արյան բեռի տակ է, քանի որ հանցագործությունն իրականում բացահայտված չէ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասել է, թե կատարողները բացահայտված են, իսկ պատվիրատուները՝ դեռևս ոչ:
-
27.10.2014|
15:05
Հոկտեմբերի 24-26-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը երկօրյա այցով գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ այցելեցին Հադրութի շրջանի զորամաս:
-
27.10.2014|
13:50
Հոկտեմբերի 28-ին Թումոյում կնշվի Անիմացիայի միջազգային օրը՝ լի հետաքրքիր միջոցառումներով, որոնք բաց են հանրության համար:
-
26.10.2014|
21:44
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հրաժեշտի ընթրիք են տվել Եվրախորհրդում: Ընթրիքը սկսվել է գարեջրով, ավարտվել գինիով:
-
26.10.2014|
21:42
Բոտսվանայի իշխող դեմոկրատական կուսակցությունը հաղթել է ազգային ընտրություններում, նախնական տվյալներով 33 տեղ ստանալով 57-ից՝ հաղորդել է Reuters-ը: Գլխավոր մրցակիցը՝ «Ժողովրդավարական փոփոխությունների հովանոց» ընդդիմադիր ալյանսը, ստացել է 14 մանդատ: Առայժմ հայտնի չէ՝ ով կստանա խորհրդարանի ստորին պալատի հինգ մանդատները:
-
26.10.2014|
21:41
ՈՒկրաինայում սկսվել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8-ին և փակվելու են 20-ին:
-
26.10.2014|
21:39
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին վարչապետին օժտել է երկրի նախագահի լիազորություններով` Սինայի թերակղզում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելիս: Հրամանը նա ստորագրել է հոկտեմբերի 26-ին: