Ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ Ուսումնական Թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, ՀԹԳՄ-ում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, «Թատրոն 32»-ում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ հիմք ընդունելով հրաժարականի մասին նրա հայտարարությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների և Ճարտարապետության պետական կոմիտեները վերակազմակերպելու և համապատասխանաբար միանալու են Ֆինանսների ու Քաղաքաշինության նախարարություններին:
Ըստ www.coe.am կայքի՝ ապրիլի 28-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն» ծրագրի փակման և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծմանը» նոր երկամյա ծրագրի մեկնարկի միջոցառումը:
ՈՒկրաինայի, Եվրամիության և Ռուսաստանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել եռակողմ հանդիպման անցկացման համար՝ լուծում տալու գազի հետ կապված հարցերին։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ուենցած մայիսմեկյան ցույցը վերածվել է բախումների` ցուցարարների և ոստիկանության միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է օգտագործել` ցրելու համար Թաքսիմ հրապարակում հավաքված մի քանի հարյուր ցուցարարների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառում է ռազմական ներխուժումը ՈՒկրաինա: «Երկու համաշխարհային պատերազմների դասերը չպետք է մոռացվեն»,- հայտարարել է Մերկելը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ՀՀ բնապահպանության նախարար նշանակելու մասին: Առայժմ թափուր են մնում գյուղատնտեսության, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարների պաշտոնները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանն ազատվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Ապրիլի 29-ին «Ռոսգոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայկական ներկայացուցչության նախաձեռնությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին նվիրված միջազգային համաժողով:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...