-
09.03.2014|
13:53
Մարտի 8-ին Կոմպոզիտորների միությունում կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Դավիթ Գիլանյանի «Ludus Memoria» դաշնամուրային բազմամաս ստեղծագործությունը, որը գրվել է Հինդեմիտի «Ludos toualis» ստեղծագործության ձևակառուցվածքի հիման վրա:
-
09.03.2014|
13:33
Երեկ գիշեր Կիևի Անկախության հրապարակ է ժամանել նախկին քաղբանտարկյալ, «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Մայդանում նրան ուղեկցել է Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն:
-
08.03.2014|
12:19
Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի՝ մարտի 6-ին Բեռլինում, Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
-
08.03.2014|
12:05
«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
-
08.03.2014|
11:03
Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:
-
08.03.2014|
10:57
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին:
«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի իրադարձությունները համարելով լուրջ մտահոգության առարկա:
-
07.03.2014|
15:21
Մարտի 7-ին մեկնարկեց «Ես ստորագրում եմ» խորագրով եռօրյա դասընթացը՝ նախատեսված ՀՀ տարբեր բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ 25 ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպել են «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
-
07.03.2014|
11:52
Կանանց միջազգային օրը սոսկ օրացույցում նշված օր չէ: Այն սոսկ մի օր չէ, երբ մենք վերահաստատում ենք աշխարհն առավել խաղաղ ու բարեկեցիկ դարձնելու մեր հաստատակամությունը. սա այն օրն է, երբ մենք ընդունում ենք, որ խաղաղության, բարեկեցության ու կայունության հեռանկարները ավելի մեծ ու շատ կլինեն, եթե աշխարհում ավելի շատ հնարավորություններ լինեն կանանց համար:
-
07.03.2014|
11:21
Ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր ներկայացնում է հայ ակնառու կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ մասնակցությամբ՝ Ծովինար Հովհաննիսյանի (քանոն), Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո), Սարգիս Աղամալյանի (տենոր): Կհնչեն Արամ Սաթունցի, Աշոտ Սաթյանի և Արամ Սաթյանի ստեղծագործություններից։
-
06.03.2014|
16:05
2014թ.-ի մարտի 6-ն ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն ՀեֆՖերնը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը: