17.01.2014|
16:44
Մոսկվայի բնակիչներն ու մայրաքաղաքի այցելուները կկարողանան տեսնել Չելյաբինսկի երկնաքարի բեկորները, ինչպես նաև տիեզերական այլ ցուցանմուշներ, որոնք կցուցադրվեն հունվարի 17-ին: Ժամանակավոր ցուցահանդեսը կանցկացվի մայրաքաղաքի պլանետարիումում: Ըստ թանգարանի տնօրենի, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները ձգվել են ավելի քան վեց ամիս, բայց արդյունքը արդարացնում է ներդրած ջանքերը: