Ընդդիմադիրները նախագահականում հյուրընկալվելուց հետո սկսել են լրագրողներին ներկայացնել իրենց տեսլականը սահմանադրական բարեփոխումների առնչությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը` վերահաստատելով, որ իրենք կտրականապես դեմ են կիսանախագահական կառավարման մոդելին:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, առաջիկայում կուսակցականաթափ եղած Գագիկ Ծառուկյանը կմեկնի Դուբայ` Սամվել Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի հետ հերթական սփոփման տուռնեի:
Մարտի 12-ին ի թիվս 7 կուսակցությունների՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի հետ: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ-ում էր:
Այսօր, մարտի 14-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը քննարկել է երկրի ներքաղաքական կյանքի զարգացումները, մասնավորապես` Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունը Սահմանադրության փոփոխմամբ երկարաձգելու նպատակով ձեռնարկած քայլերը և ստեղծված իրավիճակում կոնգրեսի անելիքները:
Փետրվարի 12-ի ու 13-ի իրադարձությունների հիշատակը հավերժացնելու համար նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին նախագահականում կազմակերպեց քաղաքական ուժերի մարաթոն՝ սահմանադրական բարեփոխումների թեմայով հանդիպելով 7 կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Սահմանադրական փոփոխություններին զուգահեռ քաղաքական ուժերի ներքին ինտրիգները վերստին գլուխ են բարձրացրել: Նախագահականում ընդդիմադիրների հյուրընկալությունը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել ընդդիմադիր բևեռում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումների նպատակը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին այդ ուժերի մասնակցությունը ապահովելն էր։
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», «Ժառանգության», ՄԱԿ-ի հետ:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...