Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ձեռնպահ մնաց

Ձեռնպահ մնաց
12.03.2013 | 16:48

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես է ԲՀԿ-ն վերաբերվում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի այն առաջարկությանը, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները եւ միանան Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:
«Ես տեղյակ չեմ Արամ Սարգսյանի հայտարարություններից, առաջարկություններից, չեմ հետևում իր քաղաքական գործունեությանը, ուստի ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ իր անձնական տեսակետն է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ