Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը
17.09.2013 | 17:29

Ուսանողների քաղաքացիական ակումբի նախաձեռնությամբ այսօր ՀՀ տարբեր բուհերի շուրջ 70 ուսանող հավաքվել էր՝ նշելու Ժողովրդավարության միջազգային օրը։

Ուսանողների քաղաքացիական ակումբի պատասխանատուներ Վահրամ Մնացականյանը և Թորգոմ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեցին, որ ակումբի նպատակն է համախմբել ակտիվ ուսանողների, նրանց տեղեկացնել ժողովրդավարության սկզբունքներին, և սա այդ ճանապարհին իրենց առաջին հանդիպումն է։ Ակումբն ապաքաղաքական է, այն բուհական ցանց ստեղծելու միջոցով նաև նպատակ է հետապնդում աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Ակումբի գործունեությունն ընդգրկում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։ Երիտասարդները նկատում են, որ իրենք ոչ թե ուղղորդում են իրենց ակումբի անդամներին, այլ տեղեկացնում նրանց իրավունքներին, պարտականություններին, ժողովրդավարության սկզբունքներին, ինչը խիստ անհրաժեշտ է ինքնուրույն որոշում ընդունելու հարցում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ