Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ընդդիմությունը չի հավատում Ալիևի հաղթանակին

Ընդդիմությունը չի հավատում Ալիևի հաղթանակին
10.10.2013 | 16:52

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին դիմել է դատարան` վիճարկելու նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,57 տոկոսը: Հասանլին պահանջում է նոր ընտրություններ, որովհետև քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, «որոնք այնքան շատ են եղել, որ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կամքը»: Նույն կարծիքին են նաև մյուս ընդդիմադիր թեկնածուները: Ըստ ընդդիմադիրների՝ ընտրությունների ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչները, տեղական իշխանությունները, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցները զանգվածաբար խախտել են օրենքը՝ իրականացնելով «կարուսելներ», քվեաթերթիկների լցոնումներ, հնարավորություն են տվել բազմակի քվեարկությունների: Շատ ընտրատեղամասերում դիտորդներին չեն ներկայացրել ընտրությունների արդյունքների արձանագրությունները: Հասանլիի խոսքով՝ երկրում հերթական անգամ տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Ընտրությունների արդյունքների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար ընդդիմությունը որոշել է հոկտեմբերի 12-ին Բաքվում հանրահավաք անցկացնել:

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ