Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ներխուժած անձինք բացահայտվել են

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ներխուժած անձինք բացահայտվել են
14.11.2013 | 10:49

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հոկտեմբերի 29-ին կատարված ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է: Ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1998 թ. ծնված Արմեն Հ.-ին, 1996 թ. ծնված Անդրանիկ Ն.-ին, 1997 թ. ծնված Հակոբ Ա.-ին և 1996 թ. ծնված Ռուբեն Մ.-ին: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիք ատրճանակն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը ժամը 4-ի սահմաններում երեք անհայտ անձ՝ դիմակավորված և գազային ատրճանակով, ներխուժել էին դպրոց՝ գողություն անելու նպատակով: Վրա է հասել դպրոցի պահակը, նրանց հետ վիճաբանության մեջ մտել, աղմուկ բարձրացրել, որից հետո ներխուժողները փախուստի էին դիմել: Կրթահամալիրի աշխատակիցներից տեղեկացանք, որ Մալաթիայի ոստիկանություն բերման են ենթարկվել երեխաները, որպեսզի կատարվի մարմնի զննություն: Նրանք հրավիրվել էին փաստաբան Կարեն Ղազարյանի պնդմամբ և քննիչների բանավոր պահանջով:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ