Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»

«Կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»
19.11.2013 | 15:09

«Ես դրական եմ համարում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ առկա ընդվզումները։ Բայց մենք տասը տարի քննարկել ենք այդ նախագիծը, բոլոր ձևաչափերում ներկայացրել ենք, և եթե ինչ-որ մանչուկներ մտածում են, որ մարդիկ պիտի գնան իրենց տներում բացատրեն, սխալվում են»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ընդվզումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Այն, որ համակարգի նկատմամբ հանրության կողմից կասկածներ կան, դա, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նորմալ է` «իհարկե, կասկածներ պետք է լինեն, իսկ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ կասկածները նվազեն։ Մենք այնպես ենք անում, որ քսան տարի հետո թոշակառուները սոցիալապես անապահով չլինեն»,-ասաց նա:։
Գ. Սահակյանը անընդունելի համարեց ընդդիմության այն պահանջը, թե պետք է զրոյից սկսել այս հարցի շուրջ բովանդակային քննարկումները: Նա, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի տապալմանն, ասաց. «կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառմանը մնացել է մեկ ամիս, ուստի մեզ համար անընդունելի է ամեն ինչ նորից սկսել»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ