Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հովիկ Աբրահամյանին կանայք չեն ուղեկցի

Հովիկ Աբրահամյանին կանայք չեն ուղեկցի
03.12.2013 | 17:01

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղը մեկնելու Հնդկաստան: Այս անգամ պատվիրակության կազմի մեջ մտնելու կռիվ չկա ու դժվար թե լինի: Կանայք էլ իրար չեն խառնվի:

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, հաշվի առնելով, որ ԱԺ քառօրյա է ու քվորում ապահովելու, քվեարկության անհրաժեշտություն կա, խիստ համեստ պատվիրակություն է լինելու և, ամենայն հավանականությամբ, կանայք չեն լինելու:
Հետաքրքիր է, որ այս «ծանր» լուրը պատգամավորներին հաղորդել է Գալուստ Գրիգորիչը, թե գործուղում-մործուղում չկա, պիտի մնաք, մասնակցեք նիստերին: Նույն աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ի հայտնի կանանցից մեկը նույնիսկ նեղսրտել է, թե ինչու է Գրիգորիչը իր գնալու վրա «քար» գցել:
Այս շաբաթ հատկապես ծանր է ՀՀԿ-ի վիճակը, քանի որ օրենքներն ընդունելու համար անհրաժեշտ է մի մարդու պես,` ՕԵԿ-ն էլ իրենց հետ, ներկայանան նիստերին ու քվեարկեն, այլապես ընդդիմությունն ու այլընտրանքը «օյին» կբերեն իշխանության գլխին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ