«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԲՀԿ համագումարն ավարտվեց

ԲՀԿ համագումարն ավարտվեց
15.02.2014 | 17:49

ԲՀԿ-ն համագումարն ավարտվել է մեկ նիստով, ներկա են եղել կուսակցության 58 տարածքային կազմակերպությունների ղեկավարները, լսվել են քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշտվետությունները: Դադարեցվել են ԲՀԿ քաղաքական խորհրդի լիազորությունները:
Համագումարը ընտրել է նոր քաղաքական խորհուրդ՝ 201 անդամից: Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ:
Նա հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ նախանշելով ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության քաղաքական խորհրդի առաջնահերթությունները:

Դիտվել է՝ 2342

Մեկնաբանություններ