Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վանը՝ եռակողմ հանդիպավայր

Վանը՝ եռակողմ հանդիպավայր
11.03.2014 | 11:33

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 14-ին, Վանում։ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութօղլուի և Մուհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպման ընթացքում քննարկվելու են բոլոր ոլորտներում երեք երկրների համագործակցությանն ու տարածաշրջանային կապերին առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ