«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տեղի ունեցավ ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների հանդիպումը

Տեղի ունեցավ ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների  առաջնորդների հանդիպումը
15.03.2014 | 16:18

Այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ ԲՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները:
Կողմերը որոշեցին շարունակել խորհրդակցությունները:


«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ