Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Բանակցությունների նոր փուլը կանցկացվի Վիեննայում՝ ապրիլի 7-9-ը»

«Բանակցությունների նոր փուլը կանցկացվի Վիեննայում՝ ապրիլի 7-9-ը»
20.03.2014 | 15:38

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կառուցողական է անվանել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն Իրանի հետ: Վիեննայում անցկացվող երկշաբաթյա բանակցությունների ժամանակ 6 երկրները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրենց առաջարկներն են ներկայացրել Իրանի՝ ուրանի հարստացման միջուկային խնդրի լուծմանն ուղղված գործողությունների ծրագրի շուրջ: Էշթոնն ընդգծել է, որ միջազգային միջնորդների վեցյակը համաձայնության է եկել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլ անցկացնել Վիեննայում՝ ապրիլի 7-9-ը:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ